24news.am-ը գրում է.

Նշված տարածքները նախկինում բնակեցված ադրբեջանական գյուղեր են եղել, Հայաստանին չեն պատկանում, պետք է վերադարձնել, իսկ մեր 31 գյուղը, որի մասին վարչապետը խոսել է, դրանք գյուղերի հանդամասեր, վարելահողեր են։ Այս մասին խորհրդարանում 24News-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ խոսելով Տավուշի հայտնի չորս գյուղերի մասին։

Խոսելով Վերին Ոսկեպարի մասին, նա նշեց, որ այն գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի ձախ հատվածում, աջ հատվածը ադրբեջանական տարածք է, իսկ ձախ հատվածում կա անկլավային հասկացություն, որքանով ինքն է տեղյակ․ «Այդտեղ կա խնդիր, բայց շրջափակման մեջ չի, այսինքն, երկու կողմը կարող է լինել ադրբեջանական, սակայն այս մի կողմը ադրբեջանական չի»։

Ղալումյանի խոսքով, ճանապարհները որոշ տեղերում անցնում են Ադրբեջանի տարածքով, կա խնդիր ճանապարհների փոփոխության, որը պետության համար խնդիր չէ․ «Այդ ճանապարհները կկառուցվեն և կլինեն մեր տիրապետության տակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել