Այսօրվանից սկսում եմ շարք որոշակի պարբերականությամբ, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»: Այս մասին TikTok-ի իր էջում  հրապարակած տեսանյութում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերնագրից րդեն ակնհայտ է, ինչ հարցերի է այն վերաբերելու, պարզապես ուզում եմ մի շարք մտքեր կիսել ձեզ հետ: Ընդհանրապես, պետությունները, եթե դասակարգենք մի քանի շերտի, հավակնություն չունենալով թվարկել բոլոր հնարավոր տարբերակները, լինում են միապետություն, ազնվապետություն, ժողովրդապետություն, որոնց առանցքային գտարբերությունն այն է, թե ումից է բխում իշխանությունը: Միապետության դեպքում միապետից, ազնվապետության դեպքում վերնախավից, ժողովրապետության դեպքում ժողովրդից: Մենք ժողովրդապետություն ենք 1991 թվականի հանրաքվեի եւ նաեւ 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով եւ պետք է արձանագրեմ, որ ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, քաղաքացին է:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է ձեւավորվում քաղաքացին: Սա կապ ունի մարդու ազատությունների եւ պարտականությունների հարաբերությունների հետ: Եթե մարդն ունի միայն ազատություններ եւ չունի պարտականություններ, ըստ էության, նման իրավիճակում մենք կարող ենք բախվել անիշխանության հետ:  Եթե մարդն ունի միայն պարտականություններ եւ չունի ազատություններ, այդ պարագայում մենք կարող ենք բախվել ամբողջատիրության հետ, նույնիսկ ավելի վատ տարբերակներ կարելի է աթվարկել:

Ահա, իմ արձանագրումն այն է, որի հետ, հույս ունեմ՝ կհամաձայնեք, որ քաղաքացին ձեւավորվում է ազատություննեւ եւ պարտականությունների ճիշտ հարաբերակցության մեջ: Ես դա պատկերավոր ձեւով ցույց եմ տալիս առանցքների հատման ձեւով, որտեղ ուղղահայացը ազատություններն են, հորիզոնականը՝ պարտականությունները: Հատման կետում ձեւավորվում է իրավունքը, որի կրողն է քաղաքացին, եւ իրավունքը ազատությունների եւ պարտականությունների ճիշտ հարաբերակցությունն է:

Այս տրամաբանությամբ քաղաքացին այն մարդն է, որը համաձայնում է բալանսավորել իր ազատությունը, այլ բառերով սահմանափակել իր ազատությունը: Իսկ ինչո՞ւ պիտի մարդը համաձայնի բալանսավորել կամ որոշակիորեն սահմանափակել իր ազատությունը: Մի պարզ պատճառով՝ այն չկորցնելու համար:, որովհետեւ եթե բոլորը կիրառեն իրենց ազատությունները, յուրաքանչյուրն «ազատ» կլինի իր կամքը պարտադրել ուրիշին: Հետեւաբար, շատ կարեւոր է արձանագրել, որ ամեն դեպքում քաղաքացիները իրենց ազատությունները համաձայնում են սահմանափակել ուրիշի ազատությամբ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրի ազատությունը չսահմանափակի ուրիշի ազատությունը:

Ընդհանուր առմամբ, սա էի ուզում առաջին զրույցի ժամանակ ձեզ ասել եւ հույս ունեմ, որ սա այս թոհուբոհի մեջ ռազմավարական, խորքային մտածելու նյութ կարող է լինել բոլորիս համար: Համենայնդեպս, ես մտածում եմ այս հարցերի մասին եւ ցանկացած դրանք կիսել նաեւ ձեզ հետ»:

@nikol.pashinyan_pm

Զրույցներ պետության մասին-1

♬ оригинальный звук - Nikol Pashinyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել