ՆԱ ՈՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ։ ՀԻՇԻՐ ԱՅՍՕՐ ՔՈ ԵՐԵԿԸ, ՈՐ ՎԱՂԸ ՀԻՇԵՆ ՔԵԶ:
Այսօր առավոտյան հյուրն էի ՇԱՆԹ հեռուստահաղորդման, որոնք որպես նյութ ընտրել էին Խաչվերացի տոնին առնչվող որոշ հարցեր, մեր եկեղեցուն վերաբերող, եկեղեցու դերին առնչվող խնդիրներ։ Այդ հաղորդման ժամանակ պարզ դարձավ մեկ հանգամանք, այսօրվա մեր որոշ մտավորականներ մտահոգ են, թե ինչու եկեղեցուն առնչվող որոշ հարցեր մեր կյանքում կարևորվում, ինչպես ասենք մեռելոցի օրվա հիշատակումը, այդ առթիվ էլ երկուշաբթի օրը շաբաթով փոխարինելով, մեռելոցի օրը նկատել, որպես ազատ օր։ Այսօր էլ իմ ծանոթներից մեկը զանգահապելով ասաց մի զարմանահրաշ բան։ Ինչ որ մեկը նույն դժգոհությունն է հայտնել ասելով. ,,եթե իմ մայրը հայ չէ, ես ինչ պարտավոր եմ պահելու հայ եկեեցու սովորությունները,,։ Նախ նշեմ, որ դա ոչ թե սովորություն է, այլ ընդունված տոնակարգ, որով, եթե կիրակին համարվում է ոջ մարդկանց ուրախության և խնդության օր, հաջորդող օրը նկատվում է անցավորների, ննջեցյալների, այսինքն մեր նախնիների հիշատակության օր։ Եվ ինձ ապշեցրեց, որ անձը կարևորելով իր մոր պատկանելության հարցը, ամբողջովին անտեսել է իր հոր պատկանելության հարցը։ Մի՞ թե բնական է մեկ կողմի կարևորումը, ի հաշիվ մյուսի։ Չգիտեմ, սակայն այս երևույթը մեզ իրապես մտածելու առիթ է տալիս… Իմ նյութը նայել 27.00 րոպեից
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/294891477318371?ref=notif¬if_t=close_friend_activity#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել