Հյուսիսային պողոտայի սկզբնամասում այսօր լատինաամերիկյան խումբ էր նվագում... Առաջ միայն Մյունխենում էի տեսել նման բան, հիմա մեզ մոտ էլ կա... Գյուղական արեւահարված տղան իր ընկեմրների խմբով ծիծաղելով մոտեցավ, ուզում էր սովորականի պես կատակ անել, թե սրանք ով են... Հետո արեւահարված դեմքի արտահայտությունը կամաց կամաց փոխվեց... Նախ, զգաց, որ իր համար վտանգ չի ներկայացնում բոլիվիացիների երգն ու պարը... Հիշեք՝ սա ամենակարեւորն է գյուղից եկած արեւահարված տղայի համար՝ հակնարծ որեւէ մեկը չխախտի իր արժեհամակարգը՝ պանկը, թե էլոն լինի՝ հսկայական վտանգ են ներկայացնում իր համար, որովհետեւ եթե դու խախտում ես իմ արժեհամարկարգը, որով մեծացել է տարիներ շարունակ եւ ձեռք է առել ու ծիծաղել ցանկացած այլ արժեհամակարգի վրա, դա նրա համար անձնական ողբերգություն է, Կիեւյան կամրջից գցվելու առիթ... Հետո տղայի դեմքին հետաքրքրության նշույլներ երեւացին ու զգացի, թե ինչպես է այս տղան Հյուսիսային պողոտայի սկզբնամասում կամաց կամաց փոխվում բոլիվիական մեղեդու հնձյունների ներքո... Մի պահ նույնիսկ զմայլվեց.... Ու մտածեցի՝ այլ մշակույթների նկատմամբ հետաքրքրությունը մարդուն լավացնում են՝ աչքիս առաջ լավացավ այդ տղան...




