Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի  ավելի քան 608 մլն դրամ: Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան  608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում։

Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել