Hraparak.am-ը գրում է.



22 համարի երթուղային տրանսպորտում կին ուղեւորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։ Վեճն արձանագրել է «Հրապարակ»-ի նկարահանող խումբը։

«Ուղեւորը հարվածել է գլխիս՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար, վկաները կարող են փաստել։ Ժողովուրդ ջան, եկեք պատմեք, թե ոնց խփեց գլխիս։ Խի, որ ուղեւորի ուզած տեղը վարորդը չի կանգնում, պիտի ընթացքի վրա վարորդին հարվածե՞ն, խի սա անելու բան ա»,-պատմեց վարորդը։

Նա նշեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։ 

Դեպքի վայր են են եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանները, որոնց կին ուղեւորը, որն ի դեպ մանկահասակ երեխայի հետ էր,  պատմում էր, թե մինչեւ ավտոբուս բարձրանալը վարորդին հարցրել է՝ այս տրանսպորը գնու՞մ է Մաշտոց, ասել է՝ այո, վարորդը չի գնացել, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։

Վարորդ Պարսամյանը պնդում է հակառակը՝ ուղեւորը չի հարցրել։ Ոստիկանները կնոջը նստեցրին Պարեկային ծառայության մեքենաներից մեկը եւ տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին։ 

Մանրամասն՝ տեսանյութում
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/917e79bbcef63802c3eebace63919589

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել