Որոշ գրքեր վաճառվում են միլիոնավոր տպաքանակով և վերջերս կապված տպագրության զարգացման և այլ հանգամանքների հետ, դա ավելի տեսանելի է դարձել: Սակայն կան գրքեր, որոնք տարբեր պատճառներով մեծ հայտնիություն են ձեռք բերում, քան մյուսները: Ստորև ներկայացված է աշխարհի ամենահայտնի գրքերի ցանկը:

 

1. Աստվածաշունչ


Աշխարհի ամենավաճառվող և կարդացվող գիրքն, իհարկե, Աստվածաշունչն է: Նրա տպաքանակը ներկայումս կազմում է 6 միլիարդ օրինակ, եթե հաշվել այցյալ դարի սկսզբից և չհաշվելով թանկարժեք ձեռագրեր օրինակները: Որոշ տվայլներով ամեն վայրկյան տպագրվում է մեկ օրինակ: Աստվածաշնչի առաջին անգլալեզու տպագիր հրատարակությունը հրատարկվել է 1538թ.-ին: Այն թարգմանված է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով և ժամանակ առ ժամանակ վերահրատարակվում է բազմաթիվ երկրներում, իսկ քանի որ քրիստոնեություն են դավանում աշխարհի բնակչության մեծամասնությունը, ապա այս գիրքն անշուշտ ոչ մի գովազդի կարիք չունի: Հետաքրքիր է, որ  Ղուրանն ու Բհագավադ-գիտան բավականին զիջում են վաճառքի քանակով: Եվ մեկ տխրեցնող փաստ- Աստվածաշնչում, որտեղ հստակ ասվում է «Մի գողացիր», հաճախակի գողանում են գրախանութներից:


2. Մաո Ցզե-Դունի մեջբերումները


Հեղինակ ՝ Մաո Ցզե-Դուն 

«Մեջբերումների» տպաքանակն, իհարկե, բավականին զիջում է Աստվածաշնչին, սակայն նույնպես հարգանք է ներշնչում՝ մոտ 900 մլն տպագիր օրինակ: Արևմուտքում այս գիրքն ավելի հայտնի է որպես «Կարմիր գրքույկ», քանի որ հրատարակվում է կարմիր կազմով:  Առաջին անգամ այն հրատարակվել է 1966թ.-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Գիրքում տեղ են գտել քաղաքական գործչի պաշտոնական ճառերից մեջբերումներ: Նրա կառավարման տարիներին անգամ բացվել էին հատուկ դասաժամեր և խմբակներ գիրքն ուսումնասիրելու համար: Հիմնականում գրքում խոսվում է կոմունիզմի, հայրենասիրության, ազգային ուժի և այլ նմանատիպ երևույթների մասին:


3. Մատանիների տիրակալը

Հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին 

Երրորդ տեղում է «Մատանիների տիրակալի» երեք մասերը, որոնք ավանդաբար հրատարկվում են մեկ մեծ հատորով: Վերջին տվյալներով գրքի տպաքանակը կազմում է 100 մլն օրինակ: Համաշխարհային քվեարկության արդյունքում այն համարվել է ֆենթեզի ժանրում 20-րդ դարի լավագույն գիրքը: 1960-ական թականներին, երբ գիրքը դեռ նոր էր հրատարկվել, այն Մեծ Բրիտանիայում շատ մեծ հեղինակություն ստացավ և արժանացավ բազմաթիվ կարդացողների հավանությանը: Այդ ժամանակ ԱՄՆ-ն պարզեց, որ իրենց երկրում գիրքը չի ընկնում հեղինակային իրավունքների օրենքի տակ և որոշվեց «Մատանիների տիրակալը» հրատարակել նաև ԱՄՆ-ում: Թոլքինը առաջին ամերիկյան տպաքանակից ոչ մի վճարներ չստացավ, բայց անհավանական հռչակ ձեռք բերեց: Գիրքը շատ արագ «պաշտամունքային առարկա» դարձավ ամերիկացի երիտասարդների շարքում և այդպիսինն է մնացել մինչ օրս:


4. Գինեսի ռեկորդների գիրք

«Գինեսի ռեկորդների գրքի» տպաքանակը կազմում է 100 մլն օրինակ, իսկ թողարկվում է այն ամեն տարի սկսած 1955թ.-ից:  Զարմանալի է, բայց հենց թողարկման առաջին տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 5000 օրինակ: Հետաքրքիր է, որ մարդկանց ձեռքբերումների, համաշխարհային ռեկորդների և կենդանիների չափսերի հավաքածուի հրատարակության միտքը ծագել հասարակ վեճի պատճառով: Մեծ գարեջրային ընկերության սեփականատեր Բիվերը վիճել էր եկել իր ընկերոջ հետ, թե որ թռչունն է ավելի արագ թռչում՝ ոսկե ծովարտույտը, թե շոտլանդական կաքավը: Հետո նա մտածեց, որ այդպիսի վեճերը լուծելու համար հարկավոր է հեղինակային աղբյուր: Տարբեր փաստերի և ռեկորդների վրա երկար աշխատելուց հետո լույս տեսավ առաջին հավաքածուն: «Գինեսի ռեկորդների գիրքը» առաջին տեղեկատուն է, որ այդ ծավալների հռչակ է ձեռք բերել:


5. Փոքրիկ իշխանը


Հեղինակ ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրատարակվել է 1943թ.-ին և միանգամից հռչակ է ձեռք բերել: Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ասում էր, որ այդ գիրքը երեխաների համար է, բայց  լուրջ գաղափարների մասին: Մեջբերում. «Չե որ բոլոր մեծահասակները սկզբից երեխաներ են եղել, բայց նրանցից քչերն են դրա մասին հիշում»: Գրքում իրոք խոսվում է չափազանց բարդ իրողությունների մասին, բայց շատ հասարակ բառերով: Հնարավոր չէ այդ գիրքը պատմել, այն կերլի է միայն կարդալ: «Փոքրիկ իշխանի» շատ կարևոր մասն է նրա պատկերները, որոնք արվել են հենց հեղինակի կողմից: Ներկայումս «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է աշխարհի 100 լեզուներով: 


6. Դա Վինչիի կոդը


Հեղինակ ՝ Դեն Բրաուն

«Դա Վինչիի կոդը» վեպը գրեթե միանգամից դարձավ միջազգային բեսթսելլեր: Մի քանի տարիների ընթացքում նրա տպաքանակը կազմեց ավելի քան 81 միլիոն օրինակ, թարգմանվեց 44 լեզուներով, ինչպես նաև նրա հիման վրա ֆիլմ նկարահանվեց: Գիրքը գրված է ինտելեկտուալ խուզարկուական թրիլլերի ժանրով: Բրաունի գլխաոր կերպարը հասարկ մարդ է, որը ոչ մի հատուկ կարողությունների չի տիրապետում և հանկարծ կարողանում է գտնել Սուրբ Գավաթը: Գրքին հեղինակություն է ավելցրել նաև արքեպիսկոպոս Անջելո Ամատոյի քննադատությունները: Չնայած, որ առաջին հրատարակությունից արդեն 10 տարի է անցել, այս գիրքը դեռևս մեծ պահանջարկ է վայելում:  


7. Մթնշաղ: Սագա


Հեղինակ՝ Ստեֆանի Մայեր

 «Մթնշաղ» գրքային շարքի կոմերցիոն հաջողությունը դժվար է բացատրել, բայց փաստն այն է, որ այդ շարքի առաջին գիրքը վաճառվել ավելի քան 100 000 օրինակով: Գիրքը ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:  Իսկ ահա քննադատները բավականին սառը ընդունեցին «Մթնշաղ»-ը: Սթիվեն Քինգը բավականին բացասական մեկնաբանություններ կատարեց գրքի վերաբերյալ, նշելով, որ այն հրաշալի կերպով համապատասխանում է երիտասարդ աղջնակներին՝ շնորհիվ սիրո և սեքսի անվտանգ հանադրության: Չնայած բոլոր քննադատություններին, գիրքը անհավանական հեղինակության ստացավ, իսկ նրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ուղղակի ցնցեցին աշխարհը:


 8. Ալքիմիկոսը


Հեղինակ՝ Պաուլո Կոելիո

«Ալքիմիկոսը» դարձել է պորտուգալերեն լեզվով գրված ամենահայտնի վեպը: Ներկայումս նրա տպաքանակն անցնում է մեկ միլիոն օրիանակը: Վեպը թարգմանվել է 67 լեզուներով և հրատարկվում է աշխարհի 117 երկրներում:  Հեքիաթ-առակի ձևով գրված ստեղծագործությունում Կոելիոն առաջ է բերում ինքնաբացահայտման և սեփական երազանքներին հասնելու ձգտման գաղափարը:  Շատ մարդիկ խոստովանել են, որ գիրքը կարդալուց հետո նրանք ավելի են ոգեշնչվել և շատ ավելի մեծ ջանքեր են գործադրել իրենց նպատակներին հասնելու համար: Վեպի ամենամեծ առավելությունն այն է, որ գիքրը գրված է հասարակ լեզվով, նրանում չկան դժվար տերմիններ, հեղինակը միայն ասում է, որ երազանքին հսնելու բոլոր անհրաժեշտությունները մենք արդեն ունենք:  
Սակայն մեկնաբանությունները հակասական են: Որոշ կարդացողներ կարծում են, որ այս ամենը կարելի է ավելի կարճ գրել և այսքան չծավալվել, քանի որ իմաստը բավականին պարզ է: 


9. Հարի Փոթեր


Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ

Երեխա-կախարդ Հարի Փոթերի մասին յոթ վեպերի հրատարակությունների ընդհանուր քանակը մոտ 450 000 օրինակ է և նրա հեղինակ Ջոան Ռոուլինգին միլիարդավոր դոլարների հասույթ է բերել: Հենց առաջին իսկ գիրքը արժանացել է թե կարդացողների, թե քննադատների հավանությանը: Իսկ ֆիլմը նկարահանելուց հետո այն շատ ավելի մեծ հռչակ ձեռք բերեց: Հեղինակության գագաթնակետին, ինչպես օրինակ, «Դա Վինչիի կոդի» և  «Մթնշաղի» դեպքում, հայտնվեցին բազմաթիվ կրկնօրինակողներ, բայց նրանք այդպիսի հայտնություն չստացան: «Հարի Փոթերի» շարքի գրքերը ստացել են բազմաթիվ մրցանակներ, իսկ որոշ ամերիկյան նահանգներում ներառվել են դպրոցական ծրագրի մեջ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել