Այսպես՝ բազմաթիվ ծնողներ ու ժամկետային զինծառայողներ բողոքում են այն փաստից, որ զորամասերում թույլ չեն տալիս զիվորներին բանակի կողմից իրենց տրամադրված ներքնաշորերը, որ տրամադրվում են ընդամենն ամիսը մեկ անգամ, լվանալ: Իսկ երբ կարիք է առաջանում՝ ներքնաշորը փոխելու, զինվորը ստիպված է լինում բանակի կողմից տրամադրվածը շպրտել աղբաման ու իր հաշվին զորամասերին մոտ գտվող վաճառքի կետերից նոր ներքնաշոր ձեռք բերել: Այսինքն՝ ստիպում են զինվորին փող ծախսել ու ասենք զինվորական վարտիքը լվանալու, թարմացնելու փոխարեն ամեն անգամ հազարավոր դրամների ծախս կատարել՝ մաքուր ներքնաշորով ծառայությունը շարունակելու իրավունք ստանալու համար: Ինչո՞ւ զինվորի համար պայմաններ չեն ստեղծում՝ իր կեղտոտված ներքնաշորը լվանալու և չորացնելու: Այն վարկածը, թե զինվորներն իրենք չեն ցանկանում իրենց լվացքն անել, բացարձակ սուտ է: Նրանք շատ մեծ ցանկություն ունեն, պարզապես արգելվում է: Ստիպված կա՛մ պետք է այնքան գումար ունենան, որ շաբաթը գոնե մեկ- երկու անգամ վարտիք փոխեն, կա՛մ էլ մնան ՊՆ- ի՝ ամիսը մեկ տրամադրվող ներքնաշորի հույսին։ Ստացվում է՝ Նիկոլը այստեղ ևս միայն ստամոքսի հարցն է լուծում` աչք փակելով կարևորի և առաջնային վրա:
Մի խոսքով՝ զինվորների հաշվին շատ լուրջ բիզնես է ծավալվում, որից, անկասկած, իրենց փայն են ստանում նաև վերևներում: Ու քանի որ ոչ բոլոր զինվորներն են վճարունակ, արդյունքում զորամասերում հակահիգիենիկ միջավայր է տիրում:
Մյուս խնդիրը, որ շատ տարածված է զորամասերում ու համատարած բնույթ է կրում, գողություններն են: Բավական մեծ գումար է դուրս գրվում ներքնաշորերի հաշվին, բայց բավական է զինվորը մի փոքր անուշադիր լինի, աչքը թարթի, վերջին ներքնաշորը կարող են ուղղակի թռցնել: Զինվորն էլ վախենում է բարձրաձայնել այդ մասին, որովհետև կարող է հարցը «մի կաթիլ մեղր» դառնալ։ Ո՞վ է գողացել, ո՞ր պահին, այդպես էլ անհայտ է մնում, քանի որ ոչ մի ուշադրւթյուն չի դարձվում այս խնդրին:
Պապիկյան Սուրիկը պնդում է, թե իրենք զինվորներին սեփական զավակների պես են վերաբերվում: Հարց՝ բա այդ դեպքում ինչո՞ւ է զրոմասերում նման վիճակ, ովքե՞ր են զինվորներին թալանում ու անպատիժ մնում, ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում: Չէ՞ որ զորակոչից առաջ ծնողներին հոգեբանորեն ներշնչում են, թե նրանք այլևս ձեր որդիները չեն, հայրենիքինն են: Ենթադրենք, թե ամեն բան հենց այդպես է, այդ դեպքում մի՞թե այսպես են հոգ տանում հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Օրինակ՝ Սուրիկը թույլ կտա՞ր իր որդու հանդեպ նման վերաբերմունք,իշխանավորի որդին որդի է, իսկ հասարակ մարդունը՝ ո՞չ:
Երևի ՔՊ-ական Մելքոնյան Գագոն է Սուրիկին հուշել, թե ինչպես կարելի է մայկա-տռուսիկի հաշվին լուրջ բիզնես անել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել