Այսօր երեկոյան ընթրիքի էր եկել ընկերներիցս, որ վարում է «Վերադարձ» հայտագիրը Լոս Անջելոսում, Հարութ Բոռնոզյանը, այս երեք կամ ավել տարի է, ու նա ինձ «բողոքում» էր, որ Հայաստանից արտագախտած, երկար տարիներ, կամ կարճ, կապ չունի, ու այդ Լոս Անջելոսում հաստատված հայերը, իրենց զավակները, ու այս հին ու նոր սերունդը, նույնիսկ նրանք, որ համալսարան են ավարտել Հայաստսնում, մեծամասամբ, երեվի իննիսուն իննը տոկոսով պասիվ են Հայաստանի նկատմամբ ու ընդհանրապես չեն հետաքրքրված մասնակցելու երկրում բարեփոխություններ անելու համար, կամ իրնց լումանը դնելու համար...չեն նախաձեռնում կազմակերպվեն, ինչ որ հայրենակցական կազմակերպություն կազմեն, մասնակցելու ու օգնելով Հայաստանի բարգավաճմանը ,ու զարգացմանը...ու քննարկում էինք նյութը, ու աշուշտ, շատ պատճառներ, կամ «արադարացումներ» կարող են լինեն այս բացասական երեվույթին...ու հետաքրքրական է, այս Հայաստանածին իմմիգրանտները , որ իրենք կարող է իրենց տանը Հայերեն խոսեն, հայկական ուտելիքներ, ու երաժշտություն լսել, որոշակի հաճախականությամբ, կամ նույնիսկ հետեվեն հայ հեռուստաժամերին...սակայն ընդհանրապես չցանկանան, Հայաստան այցելեն, (անշուշտ դա ֆինանսների հետ էլ կապ ունի), ու չցանկանան որեվե պատասխանատվություն կրեն եղածին, ու ձեռածալ միայն հանդիսատեսներն են ազգի դանդաղ դեգրադացյային...իրենք էլ մնալով այդ դեգրադացյայի մեջ, որպես մասնակիցներ....
Կարծեմ իմ հարցի պատասխանը ինքս կտամ, որ նրանք դեռ չարտագախտած Հայաստանից, արդեն օտարացած են լինում, ու արտագախտը այն միջոցն է որի միջոցով այդ դագաղի վերջին մեխն են մեխում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել