«Ջոսի Մհերը» շարուրնակում է հիշեցնել իր մասին՝ պարբերաբար գրառումներ կատարելով սոցցանցային տիրույթում: Օրերս, օրինակ, հանդես էր եկել մի հերթապահ գրառմամբ, որն ընթերցելիս ապշում ես ուղղակի, թե ինչպես կարող է մարդ այնքան գերագնահատել սեփական անձը,որ դատարկ տեղն ինքն իրեն որպես Հայաստանի անվտանգության ու ամրապնդման ռահվիրա մատուցի: «Որպես հայ և անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ պարտքն է նպաստել իմ պետության և ժողովրդի անվտանգության պահպանմանը և ամրապնդմանը»,-մասնավորապես՝ գրել էր «Ջոսի Մհերը»՝ գրառման վերջում սեփական անվան կողքին ավելացնելով գրող ձեռք պատկերող մի «սպայլիկ»:

Թվում է՝ աննշան մանրուք է այն, թե ինչպես է Մհերը գրառում կատարում «Ֆեյսբուքում» կամ ինչ «սմայլիկներով» է սեփական անունը զարդարում: Բայց իրականում հենց այդ մանրուքներն են մարդկանց ներաշխարհը բացահայտում՝ օգնելով հասկանալ՝ ով են նրանք իրականում:

Մհերն իրականում լրջագույն կոմպլեքսներ ունեցող մարդ է. լինելով փողատեր՝ աչքը գրելու, մտածելու ընդունակ մարդկանց վրա է մնացել: Նա ենթագիտակցորեն ցանկանում է ինքն զինք նախևառաջ որպես մտածող մարդ հանրությանը մատուցել, քանի որ հասկանում է, որ հանրությունը իր կարգի փողատերերից ուղղակի նողկում է՝ շատ լավ տեղյակ լինելով թե փողերի, թե՛ դրանք տնօրինողների ծագումնաբանությանը: Այս իմաստով «Ջոսի Մհերի» վիճակն աննախանձելի է. անիմաստ ստատուսներն ավելի արագ են օգնում բացահայտել դրանց հեղինակի ով լինելը:

«Տուպոյ անկյուն» հիշեցնող դեմքով այս «գործարարը», սակայն, չի հասկանում, որ պաթոսախառը ստատուսները ոչ միայն իրեն չեն օգնում, այլև է՛լ ավելի են ընդգծում սեփական սնամեջությունը, որ տորիչելյան մասշտաբներ է կրում:

Պարզ հարց՝ ինչպե՞ս է Մհերը նպաստում իր պետության, ժողովրդի անվտանգության պահպանմանը և ամրապնդմանը, եթե ընդամենն օտարի ազդեցության գործակալ է աշխատում: Մեկը, ով նույնիսկ սեփական գլխի տերը չէ, ինչպե՞ս կարող է գլոբալ հարցերի մեջ սեփական քիթը խոթել ու հայտարարել, թե ազգափրկիչ առաքելություն է իրականացնում: Պարզ չէ՞, որ ընդամենը «ջուր է պղտորում:

Որքան շատ են մհերները խոսում անվտանգությունից ու բարգավաճումից, այնքան խորն է Հայաստանն ընկղմվում ճահիճը՝ կորցնելով հետագա գոյության բոլոր շանսերը:Այնպես որ՝ եթե իսկապես «Ջոսի Մհերը» ցանկանում է մի լավ բան անել, ապա պետք է ընդամենն իր ներկայությունից ձերբազատի հանրային դաշտն ու մոռանա քաղաքականության մասին: Այդպես նա իսկապես մեծ օգուտ կբերի թե՛ բնությանը, թե՛ հայությանը, որ արդեն զզվել է անիմաստ դեմքերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել