Armsport.am-ը գրում է.

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է իր կարծիքով, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կկարողանա՞ փակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը, եթե նա այս ամառ միանա մադրիդյան թիմին։

«Մադրիդի «Ռեալը» վերջին տասը տարիների ընթացքում վաստակում է տարեկան առնվազն 30 միլիոն եվրո։ Չգիտեմ, թե որքան են նրանք պատրաստվում վճարել Մբապեին, բայց իմանալով «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը՝ նրա աշխատավարձի հետ կապված խնդիրներ չեն ունենա։

Վերջին տարիներին Մադրիդի «Ռեալը» ազատվել է երկու մեծ ծախսից՝ կապված Էդեն Ազարի և Գարեթ Բեյլի հետ։ Հետո այս ակումբը ներգրավել է ոչ այնքան բարձր պահանջներով խաղացողների։ Այդ ժամանակ Մադրիդի «Ռեալը» մեծ առավելություն ստացավ։ Թիմը նաև լավ է կառավարվել  համաճարակից հետո՝ այդ ընթացքում գումար չկորցնելով և խաղացողների աշխատավարձերի զգալի կրճատումներով:

«Ռեալը» միանշանակ կարող է ձեռք բերել Մբապեին»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» տարեկան կվաստակի 15-20 միլիոն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել