
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20240226/nvor-areshum-pajtjunic-tuzhats-86-amja-kiny-mahacel-e-72730589.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել