Տղամարդու օրգազմն իսկական է. հնարավոր չէ այն կեղծել:
Տղամարդկանց ֆիլմերում գրեթե երբեք մերկ ցույց չեն տալիս:
Բջջային կապի ծախսերը նրանց մոտ մինիմալ են. 30 վայրկյանի ընթացքում կարելի է ամեն ինչ հասցնել քննարկել:
Նրանք ամեն ինչ գիտեն ավտոմեքենաների, զենքի ու ֆուտբոլի մասին:
Հանգստի գնալիս նրանք ավելի հեշտ են հավաքում իրերը. կարիք չկա մի քանի ճամպրուկ հագուստ հավաքել:
Տղամարդկանց զուգարանի հերթերը երկու անգամ կարճ են:
Տղամարդկանց հետույքն ու կազմվածքն ընդհանրապես չեն դիտարկվում աշխատանքի ընդունելիս:
Նրանց ընկերները ուշադրություն չեն դարձնում, երբ նրանք գիրանում են: Կամ գոնե դրանից ողբերգություն չես սարքում:
Գեղեցկության սրահում տղամարդկանցից ահռելի գումարներ չեն կորզում սանրվածքների համար:
Տղամարդիկ էպիլյացիայի կարիք չունեն:
Նրանք ստիպված չեն նայել բոլոր սերիալներն ու կարդալ բոլոր կանանց ամսագրերը խոսակցությունը պահելու համար:
Տղամարդիկ պարտավոր չեն լաց լինել անտուն շնիկի կամ սատկած աղավնու տեսնելիս:
Նրանք ստիպված չեն իրենց հետ փոքրիկ դիմահարդարման պայուսակ-ճամպրուկ քարշ տալ:
Պետք չէ ընկերներին սեքսուալ կյանքի հետ կապված խորհուրդներ տալ:
Երբ տղամարդկանց աշխատանքը քննադատում են, նրանք չեն մտածում, որ դա խտրականություն է և ատելություն տղամարդկանց սեռի հանդեպ:
Առաջին հանդիպմանը սեքսով զբաղվելուց հետո տղամարդիկ չեն անհանգստանում իրենց պատվի մասին:
Տղամարդկանց համար սեքսն ամուսնության պատճառ չէ:
Եթե տղամարդը 34 տարեկան է և ամուսնացած չէ, դա ոչ ոքի չի անհանգստացնում:
Աշխատակիցներից ոչ ոք տղամարդուն չի կարող լացացնել:
Միշտ կարելի է հանել վերնաշապիկը, եթե շատ շոգ է:
Հարաբերություններում նրանց համար ամեն ինչ հեշտ է` ծաղիկները, կոնֆետներն ու շամպայնը միշտ հրաշքներ են գործում:Տղամարդը ստիպված չէ հավաքել բնակարանը, երբ ընկերներին հյուր է սպասում:
Ավտոմեքենաների արհեստավորը չի էլ փորձում խաբել տղամարդկանց:
Տղամարդիկ հիսթերիայի մեջ չեն ընկնում, եթե ընկերները չեն նկատում իրենց նոր սանրվածքը:
Տղամարդկանց տրամադրությունը չի փոխվում կապված լուսնային օրացույցի և հորոսկոպի հետ:
Տղամարդիկ գարեջուրը բացելու առնվազն 10 միջոց գիտեն:
Նրանք կարող են ոտքերը չռած նստել:
Նրանք ստիպված չեն ողջ քաղաքը ման գալ, որպեսզի գնեն չպատռվող զուգագուլպաներ:
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակն օրենքով պատկանում է տղամարդուն:
Եթե խնջույքին որևէ մեկը լինի նույն կոստյումով, տղամարդը չի փորձի սպանել այդ մարդուն:
Ոչ ոք չի նայում տղամարդկանց կրծքին խոսակցության ժամանակ:
Տղամարդիկ ստիպված չեն սովամահ լինել սուպերմոդելներին նմանվելու համար:
Տղամարդիկ չեն ծննդաբերում և կրծքով չեն կերակորւմ:
Տղամարդիկ ստիպված չեն պատճառներ հորինել, թե ինչու չեն սեքս ուզում, որովհետև իրենց միշտ սեքս են ուզում:
Փոքր կուրծքը բնավ ողբերգության առիթ չէ: