
Բրիտանական բանակի նախկին զինվոր Լորենս Վալլենդերը «իրեն գտնելու համար» ստիպված եղավ ոչ միայն իր կրոնը փոխել, այլև սեռը: Հիմա նրա անունն է Լյուսի և նա դարձել է առաջին կին մահմեդական-տրանսգենդերը:
Ավելի վաղ Վալլենդերը ամեն կերպ փորձում էր «մաչո» լինել, զվարճանում էր ընկերնորի հետ, գիշերային ակումբներ էր գնում, շատ էր խմում, ծանթանում էր աղջիկների հետ, բայց այդ ամենը ճնշում էր նրան և ոչ մի հաճույք չէր բերում:
Տղամարդկային կյանք «ներգրավվելու» վերջինը փորձը ռազմական ուժեր ընդունվելն էր, սակայն դա էլ երիտասարդի մոտ միայն դեպրեսիա առաջացրեց և մեկ տարի անց նա համաձարկվեց լիովին փոխել ոչ միայն իր կյանքը, այլ նաև մարմինը:
Նախկին զինվորը լքեց իր հարազատ տունը, երկարացրեց մազերը, ընդունեց հորմոնային թերապիայի կուրս, սկսեց տղամարդկանց հետ հանդիպել և վերջ ի վերջո համարձակվեց կատարել սեռը փոխելու վիրահատությունը:
Այդ «թարմացումից» հետո Լյուսին որոշեց մահմեդականություն ընդունել և անհավանական թեթևություն և երջանկություն ապրեց:
Իսկ 2013թ.-ին տեղի ունեցավ առաջին կին մահմեդական-տրանսգենդերի և տղամարդ-մահմեդականի՝ Մուրադի, ամուսնությունը: «Հարսնացուն» չէր պատմել փեսացուին իր անցյալի մասին, թեև կարծում է, որ նա գլխի էր ընկել մարմնի վրա եղած սպիերի պատճառով:
«Լյուսիի» երջանկությունը մի փոքր խաթարել է այլ մահմեդական կանաց հետ հավասար մզկիթ այցելելու արգելքը Սուինդոն քաղաքում: Daily Mail-ի պատմության հերոսն վստահեցնում է, որ տրանսգենդեր-մահմեդականներ շատ կան, ուղղակի նրանք վախենում են խոստովանել:
Ձախից Լյուսի Վալլենդերն է:
Սուինդոն քաղաքի մզկիթը, որը նա ստիպված էր լքել:



