Armenpress.am-ը գրում է.
Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան», այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությանը։
«Սպասվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռը Ուկրաինային կհանձնվի այս ամռանը», - հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռի վերջնական փոխանցումը կախված է ուկրաինացի օդաչուների ամբողջական պատրաստությունից և անհրաժեշտ ուկրաինական օժանդակ անձնակազմից, ինչպես նաև Ուկրաինայում անհրաժեշտ լոգիստիկայի և ենթակառուցվածքների առկայությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/1130928.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել