Lurer.com-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանում հրաժարվել են լիցքավորել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը, հաղորդում են ԶԼՄ-ները։

Օդանավակայանի սպասարկման օպերատորը մերժումը բացատրել է ԱՄՆ պատժամիջոցներով։ Նախարարի այցը Բրազիլիայի մայրաքաղաք, որտեղ նա նախատեսում էր հանդիպել երկրի նախագահ Լուլա Ինասիո դա Սիլվայի հետ, վտանգի տակ է հայտնվել։

AeroTelegraph-ի տվյալներով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ստիպված է եղել Բրազիլիայի մայրաքաղաք թռչել երկրի արտգործնախարարի ինքնաթիռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել