Hraparak.am-ը գրում է.
Գրել էինք, որ Մարտունի-Գավառ ճանապարհը փակ է: «Մենք բողոքի ակցիա ենք իրականացնում ընդդեմ ՊԵԿ նոր օրենսդրական փոփոխությունների, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտահարկ ՀՀ-ին:
«Մի հատ դեպք պատմենք։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվեց մեր Վարդենիսի դիրքերի վրա, մեզ հետ աշխատող կար, ում միակ որդին այդ ժամանակ զոհվեց, մենք իրեն ուղարկեցինք, եկավ Հայաստան, իր որդուն հուղարկավորեց, ամեն ինչ արեց։ Հիմա այդ հերոսի հորը բռնել են մինչև 400 հազար հարկել են։ Էդ մարդն իր սուգի հետ էդ ամենի միջով է անցնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ում ուզում եք հարցրեք, գոնե մեկը տեղեկացվա՞ծ է հարկերի մասին այդ օրենքից։ Անսպասելի, անակնկալ ձևով ուղարկել են մարդկանց կոնկրետ գումարներ։ Մարդիկ ՌԴ-ում 13 տոկոս եկամտահարկ են վճարել, հիմա էլ պետք է էստեղ վճարեն»,- ասաց նա: