Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: «Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ համացանցում տեղ գտած տեղեկությունները, թե իբր նշված գործողություններն իրականացվել են Սամվել Շահրամանյանի նկատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։
«Դիմակավորված իրավապահների կողմից այսօր Երևան քաղաքի կենտրոնում իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններն ուղղված էին այլ անձի դեմ, որի մասին քիչ հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասաց նա։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/982ce5007e3a90313396f8b242d6c19e
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել