Hraparak.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։


«Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխություն։ Ցանկացած տարածքային փոփոխություն պետք է տեղի ունենան երկու երկրների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով և դա լինելու է մեր վերջնական դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ։ 

«Բոլոր կողմերին աջակցում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ջերմ ու խաղաղ հարաբերություններ հաստատվեն։ Մենք վստահ ենք և կարծում ենք, որ միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է և բարեկամական երկխոսությունն է։ Եվ մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ և երկխոսություն ունենք, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է դեսպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել