Lurer.com-ը գրում է.

«Եթե մենք հիմա չգործենք, Ռուսաստանը առաջիկա տարիներին աղետներ կստեղծի այլ երկրների համար, այս մասին գիտեն հետախուզական ծառայությունները»: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում են միջազգային ԶԼՄ-ենրը։

«Ուկրաինան արդեն ոչնչացրել է Ռուսաստանի մասին այն առասպելները, որոնց, ցավոք, աշխարհը հավատում էր։ Դրանցից մեկն այն է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է տիրանալ մեկ այլ երկրի՝ հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում։ Ուկրաինացիներն արդեն 724 օր պայքարում են։ 724 օր! Դուք կհավատայի՞ք 725 օր առաջ, որ դա հնարավոր է»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան ոչնչացրել է Ռուսաստանի կողմից ստեղծված ևս մեկ առասպել՝ այն, որ «Ուկրաինան իրական երկիր չէ»։

«Մենք ոչնչացրել ենք առասպելն այն մասին, որ ռուսական զենքը որոշակի առավելություններ ունի արևմտյանների նկատմամբ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանը օգնության համար դիմել է Իրանին և Հյուսիսային Կորեային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել