Երկու պետություն ունենք ու իրար հետ սահման ունեն։ «Եվ, և» տարբերակով ենք առաջնորդվում, բայց տակից «կամ, կամ»-ով։ Երկատված ենք որպես անձ, բայց բացառիկ ենք որպես անհատականություն։ Համ նալն ենք սիրում, համ մեխը, բայց մատին խփելն էլ չենք մոռանում։ Մեր բաժակները համ կիսով չափ լիքն է լինում, համ կիսով չափ դատարկ։ Ու ինչքան ժամանակն անցնում է, այնքան ձանձրանում ենք ամենից ու ինչքան ճանապարհ ենք գնում, այնքան ամենը ուժեղացնում է մեզ։ Ու համ լացում ենք, համ ծիծաղում, բայց ամեն ինչ մեզ մեկ է կարծես։ Ու մեզ մեր հաղթանակները նվեր են տալիս, բայց մենք ենք հաղթում կամ պարտվում։ Ամեն օր համ ապրում ենք, համ մեռնում։ Վերջն ու սկիզբը իրարից տարբերելով՝ ընդունում ենք, որ ամեն մի վերջ մի նոր սկիզբ է, բայց ոչ թացը, ոչ էլ չորը սրտներով չի։ Համ ասում ենք, որ մեր հարևանները մեր ամենալավ բարեկամներն են, համ չենք ցանկանում, որ լավ ապրեն։ Ու նախանձում ենք, ատում, խանդում, բայց համ էլ սիրում ենք, հպարտանում, օրհնում ու մեծարում։
Հ.Գ. Խառն ենք մի տեսակ, շա՜տ խառն ենք։ ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել