Երուսաղեմը հայտնի է որպես առնվազն երեք կորնների մայրաքաղաք, ուր տարվա բոլոր եղանակներին միլիոնավոր մարդիկ են գալիս ուխտագնացության .... սա դարավոր ավանդույթ և իրականություն է նաև հայերիս համար: Սակայն այսօր մեր երկրի նախագահի կողմից նոր ավանդույթ է ձևավորվում. <<ուխտագնացության>> ևս մեկ ուղղություն է բացվում հայերիս համար` դեպի Մոսկվա` ՌԴ: Թվում էր, թե խորհրդային պետության քանդվելուց հետո նույնիսկ ԱՊՀ և ՀԱՊԿ ֆորմատներում, մենք պիտի ունենայինք այն ողջամտությունը, որ չափավորեինք Մոսկվայի հետ մեր նվիրականացված երթուգալը: Սակայն, սա միայն թվացյալն էր, իսկ իրականություն. միայն երկրի նախագահը իր պաշտոնավարման ընթացքում մինչ այս պահը երեսունից ավելի այցեր է ունեցել դեպի Ռուսաստան: Ակամա այս պահին հիշում ես Պուտինի հարգարժան խորհրդականի խոսքը, երբ հայաստանը համեմատվում էր Կալինինգրադի հետ. հետաքրքիր է Կալինինգրադի նահանգապետն է ավելի շատ այցելել Պուտինին , թե մեր նախագահը: Մի խոսքով: իսկ մոսկվան սուրբ քաղաք, ու ռուսաստանը սուրբ երկիր դարձնելու վերջին դրսևորումը Մաքսային Միությանը միանալու որոշումն էր, անհասկանալի անակնկալ ու արկածախնդրային իր էությամբ: Լավ միացանք միացանք, ջհաննամը... բայց մի հարց. օրերս ԵՄ պաշտոնյաներից մեկը իր խոսքի մեջ նշել էր, որ երբ Լիտվան միացավ ԵՄ-ին բնակչության մեկ-երրորդը արտագաղթեց ԵՄ մյւոս երկրներ: ԵՄ-ի նման կառույց էլ ըստ ամենայնի լինելու է ՄՄ-ն ու Եվրազեսը, միայն բռնապետական ռեժիմով. այս դեպքում մեր երկրի իշխանությունները հաշվարկել են, թե այս կառույցին միանալիս երկրում արտագաղթի ալիքը էլի քանի հոգու կտանի դեպի ռուսական անծայածիր տափաստաններ: Ու այս դեպքում ավելի ճիշտ չի արդյոք շաբաթը յոթ անգամ Մոսկվա գնալու փոխարեն նստել ու փորձել կանխարգելիչ միջոցառումներ մշակել հնարավոր արտագաղթի նոր ալիքի համար հատկապես, որ այն կարող է լինել ճակատագրական իր տարերայնությամբ` ռուսների կողմից քաղաքացիության հետ կապված օրենսդրական փոփոխությունների ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել