Armeniasputnik.am-ը գրում է.
Օրերս հայտարարվեց՝ Բրիտանական թանգարանը այս տարվա սեպտեմբերին կկազմակերպի մասունքի ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում։
«Անահի′տ, արի′ տուն»՝ այս կարգախոսով ավելի քան տասը տարի առաջ Հայաստանում ծայր առավ երիտասարդական շարժումը, որի մասնակիցները համոզված էին, որ հին հայկական դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը պետք է Բրիտանական թանգարանից բերվի Երևան և տեղ գտնի Հայաստանի պատմութան թանգարանում։ Նախաձեռնության հեղինակներից մեկը կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանն էր։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև կազմակերպված հավաքներից մեկում նախարարն ասաց. «Ակնհայտ է, որ այս գործընթացը հեշտ չի լինելու։ Նախադեպեր կան աշխարհում, բայց դա արագ չի եղել։ Դա գործընթաց է, որը կարող է պսակվել հաջողությամբ, եթե մենք լինենք հետևողական»։
Իսկապես, հույները նույն Բրիտանական թանգարանից տասնամյակներ շարունակ պահանջում են վերադարձնել Պարթենոնի մարմարե արձանախումբը, բայց՝ ապարդյուն։ Ինչպե′ս են, այսպես կոչված՝ «Էլգինի մարմարները» հայտնվել Անգլիայում։
Համբուրգի համալսարանում դասավանդող պատմաբան Յուրբեն Ցիմերերը մի անգամ շատ անկեղծ ասել է.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել