Ilur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը:
Նամակում նշվում է. «Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը»:
Այս պահի դրությամբ մի շարք քաղաքացիներ եւս միացել են Զուրաբյանի նախաձեռնությանը եւ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:
Ահա այս պահի դրությամբ առկա ցանկը.
Լյումիլա Սարգսյան- ԱԺ պատգամավոր
Աշոտ Ադամյան- ռեժիսոր, արվեստագետ
Կարինե Խոդիկյան- դրամատուրգ
Հովհաննես Ազոյան- դերասան
Կարեն Քոչարյան- քաղտեխնոլոգ
Վահան Վարդապետյան- Հանրապետական ծննդատան բաժանմունքի վարիչ
Հովիկ Արսենյան- փաստաբան , «Հանրապետւթյուն» կուսակցության քաղխորհդի անդամ
Վարդան Հարությունյան- իրավապաշտպան
Տաթեւ Վարդապետյան -լրագրող
Թագուհի Հակոբյան - լրագրող
Մեսրոպ Հարությունյան, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ
Նարինե Իրիցյան- լրագրող
Քրիստինե Խանումյան - iLur.am կայքի խմբագիր
Նախաձեռնությանն իրենց միանալու մասին այս պահի դրությամբ հայտարարել են նաեւ ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ:
Հ.Գ. Ի դեպ, գործընթացը դեռ չի ավարտվել, դիմումը գտնվում է Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մոտ, կոչին միանալ ցանկացող քաղաքացիները կարող են զանգահարել 055403490 հեռախոսահամարով: