Lurer.com-ը գրում է.

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն 2024 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Le Parisien-ը։

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի հարձակվողին կառաջարկի 30 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էին իսպանական լրատվամիջոցները։

Հունվարի 25-ին Bild-ը հայտնել էր, որ Մբապեն Մադրիդից տարեկան 70 միլիոն եվրո է խնդրում: Սակայն իսպանական ակումբը պատրաստ է նրան դրա կեսն առաջարկել։

2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշել էին, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում, աղմկահարույց տեղափոխությունը մադրիդյան ակումբ այդպես էլ չկայացավ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը հրաժարվել էր մադրիդյան ակումբ տեղափոխվել 2023 թվականի ամռանը, քանի որ ցանկանում էր հավատարմության բոնուսներ ստանալ ՊՍԺ-ից։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 19 հանդիպման, որոնցում կարողացել է խփել 20 գոլ (հինգը 11 մետրանոցից) և կատարել չորս գոլային փոխանցում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել