Aravot.am-ը գրում է.
««Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը (լուսանկարում) չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Երեկ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ մեկ ամսյա կալանք կիրառվեց նաեւ Լիլի Մկրյանի նկատմամբ: Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։ Լիլի Մկրյանն անցնում է էկոնոմիկայի նախարարության 8 պաշտոնյաների՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով:
«ՕԺանդակելը կայացել է իբրեւ խորհուրդներ, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Լիազորությունների անցումը եւ չարաշահումը պաշտոնատար անձանց դեպքում քննչական մարմինը գնահատում է, ի թիվս այլ հանգամանքների, նաեւ այն, որ իբրեւ Անի Իսպիրյանը մրցույթի երկրորդ փուլի ժամանակ իրավունք չուներ լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններում: Այսինքն՝ կողմերի համար առաջադրել որոշակի լրացուցիչ կամ խստացված պայմաններ:
Բայց դա հիմնավոր չէ այնքանով, որքանով կան փաստական տվյալներ, այս պահին չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց դրանց համադրելիությունը ցույց է տալիս, որ Իսպիրյանն ուներ իրավունք լրացուցիչ պայմաններ առաջադրելու, ինչու չէ նաեւ խստացված որոշակի պայմաններով, ինչը չի կարելի ասել խտրական պայմաններ առաջադրելու մասին: Տվյալ պարագայում խոսքը գնացել է լրացուցիչ, որոշակի չափով խստացված պայմանների մասին, որի իրավունքը նա ունեցել է, նա պարզապես չէր կարող իր լիազորություններն անցնել… Հետեւաբար, եթե ֆիքսում ենք, որ լիազորությունների անցում չկա, լիազորությունների անցմանը որեւէ մեկը, այդ թվում Լիլի Մկրյանը, չէր կարող օժանդակել: Ինչ վերաբերում է չարաշահմանը, այստեղ չարաշահում եւս չկա: Իր լիազորությունների շրջանակում Անի Իսպիրյանը ինչ որ կատարել է՝ որեւէ ձեւ պետական շահին վնաս չի պատճառվել:
Նույնիսկ պայմանականորեն ինչ գործողություններ էլ կատարած լինեն, ես ուղղակի չեմ կարող բոլոր փաստական տվյալների բովանդակությունը բացահայտել, ավելի շատ վկայում են այն մասին, որ դրանք եղել են հօգուտ պետության շահերի, ոչ թե ի վնաս: Ավելին ասեմ՝ այդ փաստական տվյալների մեջ նույնիսկ չի էլ երեւում, որ որեւէ մեկը եղել է շահագրգռված, իր կամ այլոց օգտին ինչ-որ գործողություններ կատարելու՝ ունենալով անձնական կամ նյութական շահագրգռվածություն: Ես չեմ կարող շատ մանրամասն ներկայացնել, բայց խոսքը մրցույթի մասին է… այս գործում առկա տվյալները վկայում են այն մասին, որ ամեն ինչ արվել է, որ այն ընկերությունը հաղթող համարվի, որն ավելի լավ պրոդուկտ կարող է տալ պետությանը երկարատեւ ժամկետով, այլ ոչ թե ամեն ինչ արվել է, որ այս ընկերությունը հաղթի ու կապ չունի, թե ինչ պրոդուկտ կտա»,- Aravot.am-ին ասել է Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։