79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։  

Ժանդիրան Մարտինին հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։

Դերասանուհին ավելի հայտնի է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալում կերտած իր դերով։

Նա սերիալում մարմնավորում էր Զորաիդեին։

Ինչպես հայտնում է Globo պարբերականը,  Ժանդիրա Մարտինին  տառապում էր թոքերի քաղցկեղով։

Դա էլ հանդիսացել է նրա մահվան պատճառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել