Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը 2017-2022 թվականներին վաստակել է ավելի քան 67,5 միլիոն ռուբլի, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված՝ թեկնածուի եկամուտների և ունեցվածքի մասին տեղեկատվության մեջ:

Պուտինի հայտարարագրում եկամտի աղբյուրների թվում են աշխատավարձը, բանկային ավանդներից և արժեթղթերից ստացված եկամուտը, զինվորական կենսաթոշակը և գույքի վաճառքը։

Պուտինը Սանկտ Պետերբուրգում ունի մեկ բնակարան (77 քմ) և ավտոտնակ (18 քմ), ինչպես նաև երեք ավտոմեքենա։

Նշվում է, որ նա ունի 10 բանկային հաշիվ՝ 54,416,604,52 ռուբլի ընդհանուր գումարով։ Բացի այդ, Պուտինը հայտարարագրում նշել է «Банк "Санкт-Петербург"» ՓԲԸ-ի 230 բաժնետոմս։

«Գույքային բնույթի պարտավորություններ» սյունակում նա ունի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարան (153,7 քմ, անժամկետ օգտագործում) և մեքենայի կայանատեղի (18 քմ, անժամկետ օգտագործում):

Պուտինը հունվարի 29-ին ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես նախագահի թեկնածու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել