Մարդիկ հաճախ զուրկ են ինքնաքննադատությունից: Երբ մի վատ բան են անում, ու մեկը մատնացույց է անում դա, փոխանակ իրենց սխալները ուղղեն, ասողին են թշնամի համարում: Ու եթե դա վերաբերվեր, ասենք, անձնական կյանքին կամ անձնական բիզնեսին, գուցե կարելի է անտարբեր լինել, բայց խոսքս պետական հիմնարկների մասին է, որի ղեկավարը ասենք, երբ ուզում է քաղաքացուն թալանի կամ օրենք խախտի, դիմադրության է հանդիպում, դա վերափոխում է անձնական թշնամանքի: Կարծում է, որ կոնկրետ իր դեմ է արվում: Ու «ջեհադ» հայտարարում քաղաքացուն, ակտիվիստին, լրագրողին: Իսկ հրապարակավ արդարանալու ամենատարածված տարբերակը արտասահմանյան զարգացած երկրների նմանատիպ օրինակներ բերելն է: Բնականաբար անտեսելով թե՛ բերված երկրների քաղաքացիների ապահովվածությունը, թե՛ օրենքի առջև այդ երկրներում մարդկանց հավասարությունը, մարդկանց կյանքի բարձր մակարդակը և ուղղակի այն ամենը, ինչով նրանց ապահովվում են իրենց իշխանությունները: Ու ամենակարևորը մոռանալով նաև նշված երկրների ղեկավարների և հասարակ չինովնիկների լեգիտիմության մասին:
Հիշեք, քննադատությունը և դիմադրությունը ձեր նկատմամբ, ուղղակի, անհրաժեշտ պաշտպանություն է: Ոչ մի անձնական բան, քանզի հիմնականում ձեր մասին հիշում կամ ճանաչում են, երբ մի վատ բան եք անում: Ու ոչ մի հիմնարկ, ուր հայկական զինանշան և դրոշ կա, ձեր պապերի թողածը չէ ու ձեր սեփական բիզնեսը չէ: Եվ անկախ ձեր թանկ հագուստներից, շքախմբերից` «VIP» եք դուք միայն ձեր երևակայության մեջ ու ոչ մեկին չեք հետաքրքրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/simonyanalen/posts/386547571472305
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել