Պարզվում է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելն արգելող համապատասխան հոդվածի հիմական շահառուն Նիկոլն ու նիոկալականներն են դարձել. տասնյակ գործերի մոտ 95%-ը Նիկոլին ու նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում, իսկ ահա անձամբ Նիկոլին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:
Բավական ճոխ ու խոսուն վիճակագրություն է, այնպես չէ՞: Ինչի՞ մասին է այն վկայում, գիտե՞ք: Մի բանի՝ բոլորն ատում են Նիկոլին ու նիկոլական շայկային, իսկ վերջիններս էլ, սեփական օգտագործման համար հոդվածներ հորինելով, պատսպարվում են դրանց ներքո: Իհարկե, ընդդիմության կամ ընդդիմադիր հայացնքներ ունեցող մարդկանց հանդեպ բռնութան կոչերն ու հալածանքներն անհամեմատ ավելի շատ են՝ Նիկոլականների կողմից ձեռնարկվող, սակայն դատարանների ծառայություններից օգտվել սիրում են հատկապես իշխանությունները. Կա՞ մի դատավոր, որ Նիկոլի ասածը չանի կամ նրան չպաշտպանի:
Դրա փոխարեն Հայաստանի բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, որոնց վրա կարծես չի տարածվում ՔՕ համապատասխան հոդվածը. դե ինչպե՞ս պետք է տարածվի, եթե ոչ թե նիկոլականներ են, այլ Նիկոլի քաղաքական ախոյանները:
Դուր չի՞ գալիս հայաստանայն այս անհրապույր իրականությունը, բռնե՛ք գաղթի ճանապարհը. ո՞վ է ձեռ ձեռքը բռնում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/150
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել