keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչպես է Տիգրան Ասատրյանի որդին հաշտեցրել հայրիկին և հորեղբորը`Արտաշին

visibility 1387 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը երգիչ Տիգրան Ասատրյանն է։

Հաղորդման ընթացքում երգիչը անդրադարձավ մի շարք թեմաների։

Այդ թվում՝ եղբոր ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների մասին: StarNews-ը առանձնացրել է մտքերը: 

«Եղբորս՝ Արտաշի ընտանիքին շատ սիրում եմ, շատ ջերմ հարաբերության մեջ ենք։ Կար ժամանակ, երբ որ եղբայրներով մենք չէինք շփվում և դա բոլոր ընտանիքներում էլ լինումա ինչ որ դադարներ, խոսք կամ զրույց։
Ամեն դեպքում առ այսօր սկսված հարսանիքց ասեմ`ոչ միայն Արտաշի այլ նաև նրա տղայի Գրիշոյի հետ մեր հարաբերությունները շատ լավ են։

Արտաշի աղջկա հարսանիքին ամենաառաջին շնորհավորանքը տվել եմ ես իմ ընտանիքի հետ միասին՝ շնորհավորել եմ ու ուրախացել։ Բայց ամենահարգելի պատճառով չէի կարող գնալ՝ ես այդ ժամանակ ունեի խնդիրներ, որը դեռ լուծված չէր։ Փաստաբանների կողմից կար բացթողումներլ դրա համար 23 տարի և ավել ես ապրում եմ ԱՄՆ-ում ու թուղթ չունեմ, բայց փառք Աստծո` արդեն լույսը տեսնում եմ շատ կարճ ժամանակում դա կլուծվի։
Ես էլ կսկսեմ ճանապարհորդություններս՝ հայաստանից սկսած։
Խնդիրը մեկն էր, երբ գալիս ես էստեղ կա ժամկետ, որի ընթացքում թղթերդ պետք է հանձնես ու 6 ամիս սպասես պատասխանի ես փաստաբանին զանգեսի որ ինձ պատասխան տա։ Պարզվեց, որ սխալ էր արել
Ինձ գումարս ետ տվեց ես էլ նորից դիմեցի՝ այլ փաստաբանի հետ, բայց այդ պատմությունն արդեն մեծ հետք էր թողել։
Մի բան կասեմ միայն Ես օրինական ճանապարհով եմ եկել ԱՄՆ: Ես միշտ փորձել եմ, որ խորհուրդներ տամ և օգտակար խորհուրդներ պահեր էր գալիս երբ Արտաշը մի քիչ չէր լսում կապված իր առողջականի հետ , ընտանիքի հետ և ինչ որ չափով մեր միջև եղած հեռավորությունն էր պատճառը։ Եթե մենք մոտ լինեինք իրար մեր շփումն ավելի շուտ կվերականգնվեր։
Երկու տարի տևեց մեր կոնֆլիկտ։
2022 թվականին տղայիս հարսանյաց հանդեսն էր և Արտաշը գտնվում էր ԱՄն-ում տղաս ասեց որ պետքա գնա ու հոպարին ասի որ նա էլ գա ու նեկա լինի իր հարսանիքին ասեցի, որ խնդիր կամ արգելք չեմ տեսնում։
Տղաս զանգել էր Արտաշին ես նեկա չեմ եղել։
Բոլորը գիտեն, որ ես երբեք իմ երեխաներին չեմ ասել մի շփվեք իրենց հետ ես ասել եմ, որ եթե ես խնդիր ունեմ դա իմնա և դա ձեր վրա թող չազդի որովհետև մենք եղբայրներենք նույն արունը ունենք ու խնդիրը մի որ կանցնի։ Մի խոսքով տղաս զանգել էր ու ասել, որ ուզումա տեսնի գնացել էր, խոսել էր ։ Արտաշը ասել էր, որ սիրով կգա, բայց հարցրել էր` ես ուզում եմ, որ ինքը ներկա լինի։
Տղաս ասել էր`«հա»։
Տղաս զանգեց ինձ ու ասաց, որ տանը լինեմ ինքը 15 րոպեից կգա , բայց ես չգիտեի, որ ինքը Արտաշի հետա գալու մեր տուն։
էդ ժամանակ Ռազմիկ Ամյանն էլ մեր տանն էր ու գիտեր մեր կոնֆլիկտի մասին։ Տեսա տղայիս հետ Արտաշը եկավ մեր տուն։ գրկախառնվեցինք նույն ջերմությունը կար։
Մի պահ Ռազմիկն էլ սառել էր` չիմացավ ինչ ա կատարվում։
Ու մենք մի բառով՝ իրար թուշ պաչելով անցանք այդ պահը ու մինչև այսօր ասեմ` արյունը ջուր չի դառնա։
Մենք գրկախառնվեցինք, լավ խմիչք խմեցինք մեր ընտանիքների ու այդ պահի կենացը։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել