Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։
- Երևանում հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
- Մարզերում հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 23-24-ին տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ, հունվարի 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը, 24-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HydrometeorologyandMonitoringCenter/posts/pfbid02Nw9riDHUiSqiNe9zsevajvHqkVyjFZ1jkGJwn8CsoN7PgpkqZjzpPKuK1ko79rwnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել