Վալերի Մելաձեի համերգները Ղազախստանում հունվարից փետրվար հետաձգվել են արտիստի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով, ինչի մասին երաժիշտը խոսել է շոուի կազմակերպիչների սոցցանցի էջում հրապարակված կոչում։

«Ինձ ամենամոտ մարդկանցից մեկի մահվան պատճառով ես ստիպված եմ Ալմաթիում համերգները տեղափոխել փետրվար: Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք»,- ասել է Մելաձեն:

Ըստ  լրատվամիջոցների՝ 91 տարեկանում մահացել է երաժշտի հայրը՝ Շոթա Մելաձեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել