Lurer.com-ը գրում է.
Դերասաններ Աննա Հարությունյանն ու Սոս Ջանիբեկյանն իրենց Instagram-ում հրապարակել են լուսանկարներ և տեսանյութ, որն արվել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Կադրերում նրանք հարսանեկան կերպարներով են: Նրանք ցուցադրել են Գյումրիում տեղի ունեցող նկարահանումների ընթացքը:
«Մեդալի հակառակ կողմը» կենսագրական ֆիլմի ռեժիսորը Աննա Հարությունյանն է, իսկ ֆիլմում նկարահանվում են նաեւ Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը եւ Արուսիկ Գրիգորյանը:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=550852&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել