Եթե սեքսից հաճույք չստանաս, երբեք լավ սիրուհի չես լինի: Եվ դա զարմանալի չէ: Մենք լավ ենք անում այն, ինչ մեզ դուր է գալիս: Իսկ ինչպե՞ս սովորել սեքսից հաճույք ստանալ: Առաջին հերթին պետք է ճանաչել սեփական մարմինը, էրոգեն գոտիները, այն շոյանքները, որոնք հաճույք են պատճառում:
Բազմազանություն մտցրեք ձեր զգացողությունների մեջ ու նոր հորիզոններ բացահայտեք` էքսպերիմենտներ անելով մարմնի դեռևս չբացահայտված հատվածների հետ:
1. Ականջներ: Այո, այո, գիտեմ, որ գիտես ականջների մասին: Այն, որ դրանք էրոգեն գոտի են, հայտնի է վաղուց: Բայց ոչ պակաս հաճույք կարող են պատճառել ականջների հետևի մասում շոյանքները:
2. Կոպեր: Կոպերի վրա շատ են նյարդային վերջավորությունները: Հենց դրանց շնորհիվ թեթևակի համբույրները կարող են մեծ հաճույք պատճառել:
3. Պարանոցի հետնամաս: Կարող եմ գրազ գալ, որ սիրելիդ նախնական շոյանքների ժամանակ ընդամենը մի քանի անգամ է համբուրում պարանոցդ, այն էլ որպես պարտականություն, թեև մարմնի այս հատվածի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
4. Դաստակներ: Այս հատվածը նրանով է լավ, որ այն կարելի է շոյել ցանկացած վայրում` լինի դա կինոթատրոն, թե այգի:
5. Կրծքի տակի հատված: Կնոջ կուրծքը միայն պտուկները չեն: Մի մոռացեք կրծքի ստորին հատվածի մասին, հատկապես երբ կուրծքը մեծ է:
6. Ծնկների հետևի կողմը: Սա ամենաարհամարհվող էրոգեն գոտին է: Եվ շատ իզուր: Ծնկների հակառակ հատվածի մաշկը շատ նուրբ ու զգայուն է, իսկ այդ հատվածում շոյանքները շատ գրգռիչ են:
7. Ոտքի մատներ: Ոտնաթաթի մաշկը թեև կոշտ է, բայց այն բավականին շատ նյարդային վերջավորություններ է պարունակում: Դրանց մերսումը թուլացնում է և հաճույք է պարգևում: