Ի՞նչ գործարարության մասին ա խոսքը ընդհանրապես: Էդ քանի՞ գործարար եք ճանաչում: Հայաստանում գործարար հասկացություն բացարձակապես չկա ու չի կարող լինել: Հայաստանը դասական ՕԼԻԳԱՐԽԻԿ պետություն ա: Օլիգարխիա բառի բուն իմաստն էլ լիովին արտահայտում ա Հայաստանի ներքին կյանքը: Օլիգարխիա, այսինքն` «քչերի իշխանություն», քաղաքական ռեժիմ ա, երբ իշխանությունը կենտրոնացված ա օլիգարխների` փոքրաթիվ մարդկանց ձեռքերում: Օլիգարխները կա՛մ հենց իրենք են զբաղեցնում իշխանական պաշտոնները, կա՛մ կարող են ազդել կառավարության ձևավորման ու որոշումների ընդունման վրա: Նույն էս ռեժիմը հիմա հաստատված ա Հայաստանում: Ազգային ժողովի պատգամավորների կեսից ավելին օլիգարխներ են, որոնք և ձևավորում են կառավարությունը: Ազգային հարստության մեծ մասը կենտրոնացված ա մի քանի ընտանիքների ձեռքերում: Օլիգարխիան ՀԻՄՆՈՎԻՆ սերտաճած ա իշխանությունների հետ: Ավելին` օլիգարխիան հանդիսանում ա իշխանությունների ամենագլխավոր հիմնասյուներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201617768233257
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել