Lurer.com-ը գրում է.


Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարցեր, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։

«Մենք ասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է գոյություն ունենան։ Հետևաբար, երբ պարզվի, որ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ իր վերահսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են ՀՀ-ին, սակայն Ադրբեջանն է պահում իր վերահսկողության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Նման քաղաքական պայմանավորվածություն կա, սա գործնականում իրականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխհամաձայնեցված քարտեզի»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկեց Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել