Starnews.am-ը գրում է.
Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Սարգիս Գրիգորյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Այն, որ Սարգիսը մինչ Մանոյի հետ ամուսնությունը, ևս մեկ անգամ ամուսնացած է եղել, շատերին է հայտնի, սակայն զրույցի ընթացքում դերասանը նշել էր, որ մինչև նա նաև նշանված է եղել, բայց նշանը հետ է տվել։ Իր խոսքում Սարգիսը փոքրիկ անդրադարձ էր կատարել նաև նախորդ ամուսնությանը։
«Երբ որ բաժանվեցի Մանոն ինձ հետ բերեց։ Աստված այդ պահին իրեն ինձ հադիպեցրեց։ Երեխաս 20 օրական էր, որ ես բաժանվեցի, ահավոր ծանր վիճակ էր, իսկ ես մեծագույն պատասխանատվություն ունեմ ընտանիք հասկացության նկատմամբ, այն կարգի սարսափելի էր, որ նույնիսկ ինձ ուզում էի կամուրջից նետեի, նման մտքեր էլ են եղել մոտս, ինձ համար նման բաները շատ ամուր հիմքի վրա են դրված եղել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: