Starnews.am-ը գրում է.
Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Երեմյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։
Այսօր Հայաստանում Մերիի դեմ դատական գործ է հարուցված՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից առանց նախապես զգուշացնելու հեռանալու համար։ Եվ այդ թեմային անդրադառնալիս Մերին նշել էր․
«Ես ոչ թե նկարահանումից 1 օր առաջ եմ զգուշացրել, այլ երկու շաբաթ անընդմեջ խոսել ենք այդ թեմայով, ես փորձել եմ այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որպեսզի կոմպրոմիսի գնանք ու այդ ընթացքում միշտ նշվել է, որ եթե չկարողանանք հատման կետ գտնել, ես լքելու եմ նախագիծը, որովհետև բարոյական տեսանկյունից զուտ դա անթույլատրելի էր մնալ այդ նախագծում ու լքել այն նախագիծը, որը 2 տարի անընդմեջ եթերում է, ու եթե ես հիմա լինեի նույն իրավիճակում, կկատարեի նույն ընտրությունը։ Դա իմ կարիերայում ոչ մի ազդեցություն չի ունեցել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: