Bravo.am-ը գրում է․
Բեւեռլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս»-ի 81-րդ արարողությունը: Ավանդաբար կինոաշխարհում տարվա սկիզբն ազդարարող մրցանակաբաշխությունը համարվում է յուրահատուկ գլխավոր փորձ «Օսկար»-ից առաջ, որի արդյունքները երկար քննարկվում են:
Կարմիր գորգով անցել են Ջենիֆեր Էնիսթոնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Մարգո Ռոբին, Ջենիֆեր Լոպեսը, Բեն Աֆլեքը, Թեյլոր Սվիֆթը, Նատալի Փորտմանը, Էմմա Սթոունը, Բրեդլի Կուպերը եւ ուրիշներ:
Սելենա Գոմեսը ներկայացել է Armani Prive-ով՝ ցույց տալով, որ սիրո շնորհիվ կանայք իսկապես ծաղկում են: Նրա ու պրոդյուսեր Բենի Բլանկոյի հարաբերությունները բավական արագ են զարգանում:
Երեկոյի գլխավոր մրցանակներին է արժանացել «Օպենհեյմերը», որը ճանաչվել է լավագույն դրամա, գլխավոր դերակատար Քիլիան Մըրֆին լավագույն դերասանն է: Նույն ֆիլմի համար Ռոբերտ Դաունի Կրտսերը երկրորդ պլանի լավագույն դերասանի տիտղոսին է արժանացել, իսկ Քրիստոֆեր Նոլանը՝ լավագույն ռեժիսորի:
Լավագույն դերասանուհու տիտղոսը Լիլի Գլադսթոունինն է («Ծաղկային լուսնի սպանողները»): Էմմա Սթոունը լավագույնն է կատակերգության/մյուզիքլի ժանրում: Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: