Armeniasputnik.am-ը գրում է.
Ոսկեվազի ղեկավարը կարծում է, որ Կարեն Կարապետյանը կռիվ չէր հրահրի. բնույթով այդպիսին չէր։
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել