Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի աշխատակիցների նվիրյալ ծառայությանը Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում:
Նորին Սրբությունը հորդորեց նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել իրականացնել իրենց պարտականություններն ու աշխատանքները` ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նոր տարվա անելիքներին ու ծրագրերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/pfbid0fzb2Wj6FBmfGrWBqFnwKdj79DqVAAL6JtrkYJVyjzpz4U6ptzxspSDRn98Z5aNexl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել