Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:

Լուսինե Ղարիբյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև «Պարահանդես», «Անուրջներ» և մի շարք այլ նախագծերից: Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել