Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում. հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նարեկ Պողոսյանի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել, սակայն, ժամեր անց, ՀՀ ՊՆ-ն լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:

Զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող էր անցել:

Մանրամասները՝ «Զինուժի» ռեպորտաժում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել