24news.am-ը գրում է.

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՈՒՅՍ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2023» մրցանակաբաշխությանը, հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։ 

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է Armenia First նախաձեռնությունը:

ֆֆ

Մրցանակների հանձնման արարողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շնորհավորել մրցանակակիրներին, մաղթել հաջողություններ.

«Ես միշտ համարել եմ և հիմա էլ համարում եմ, որ երախտագիտությունը միայն ու միայն զարդարում է մարդուն: Երբ գնահատում է ոչ թե պետությունը, այլ հասարակական կառույցը, երբ գնահատվողները տեսնում են շատ փոքր լսարան, բայց ջերմ մթնոլորտ, կարծում եմ, որ այդ պարագայում ամեն ինչն իր տեղն է ընկնում:

Շատ շնորհակալ եմ արված գործի համար և ուրախ եմ, որ բոլորիդ ճանաչում եմ, սակայն անկողծորեն պետք է ասեմ, որ ես որևէ մասնակցություն չեմ ունեցել մրցանակակիրների ընտրության հարցում: Իրոք, ուրախ եմ, որ իմ կողմից հարգված մարդիկ եմ տեսնում այստեղ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել