Armsport.am-ը գրում է.

Եվրոպական թոփ-ակումբները հայտարարություններ են տարածել Սուպերլիգային մասնակցելուց հրաժարվելու մասին։

«Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Ատլետիկոն» և «Սևիլիան» արդեն դեմ են արտահայտվել մրցաշարին մասնակցելուն։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք լիովին հավատարիմ ենք ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցելուն և դրականորեն աշխատելու ՈՒԵՖԱ-ի, Պրեմիեր լիգայի և այլ ակումբների հետ՝ եվրոպական ֆուտբոլն էլ ավելի զարգացնելու համար»,- ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարության մեջ:

«Բացարձակապես պարզ է՝ «Բավարիայի» համար Սուպերլիգայի դուռը փակ է: Նման մրցաշարը կխանգարի ներքին առաջնությունների կարևորությանը և եվրոպական ֆուտբոլի կայունությանը»,- հայտարարել է «Բավարիան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել