Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանը ո՛չ Հյուսիսային Ամերիկայի, ո՛չ եվրոպական երկրների դեմ դուռը չի փակում, ժամանակն է, որ նրանք դադարեն հիմարություն անել և սկսեն օգուտ քաղել Մոսկվայի հետ համագործակցությունից։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին այսօր ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի հարցերով խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ժամանակն է, որ նրանք ընդհանրապես դադարեն սպասել, թե երբ մենք կփլուզվենք։ Բոլորի համար պարզ է, որ եթե ցանկանում են օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից, պետք է դա անեն։ Չէ՞ որ մենք նրանց չենք վանում»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հատուկ է Ռուսաստանին և Եվրոպային «քաշել» Ուկրաինայի հակամարտության մեջ։ Ինչպես նշել էր ՌԴ առաջնորդը, ԱՄՆ-ին շատ էր մտահոգում Ռուսաստանի և Եվրոպայի մերձեցումը, նրանք վախեցնում էին Մոսկվայով, բայց Մոսկվան մտադիր չէր Եվրոպայի հետ պատերազմել, հիմա էլ մտադիր չէ։

Նրա խոսքով` Ռուսաստանն ամեն ինչ անում էր, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցեր, սակայն Արևմուտքը որևէ հնարավորություն չթողեց` խաղադրույք կատարելով ուկրաինացի ազգայնականների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել