77004b04Tesadasht.am-ը գրում է.

Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող հոգեբուժարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 37 մարդ: Այս հրդեհը դարձել է այս տարի Ռուսաստանում տեղի ունեցած նման արդեն երկրորդ պատահարը:
 
Նովգորոդի տարածաշրջանի պաշտոնյաներն ուրբաթ օրը հայտնել են, որ զոհվածների թվում է հիվանդանոցի առնվազն մեկ աշխատող, որը փորձում էր փրկել հիվանդներին, փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը: Հրդեհը սկսվելու ժամանակ հիվանդանոցում գտնվող մոտ 60 հիվանդից կրակից հաջողվել է փրկել առնվազն 20-ին:
 
Հաղորդագրությունների համաձայն, հրդեհի պատճառ կարող էր դառնալ հիվանդներից մեկը անկողնում ծխելը:
 
Պաշտոնյաների համաձայն, կրակն արագ տարածվել է միհարկանի փայտե շենքով, որտեղ պահվում էին միայն արական սեռի հիվանդներ:
 
Այս տարվա ապրիլին Մոսկվայի մոտակայքում գտնվող հոգեբուժարաններից մեկում բռնկված հրդեհը պատճառ էր դարձել 38 զոհի: Այս միջադեպը հարցեր է բարձրացրել նման հաստատություններում առկա հրդեհային անվտանգության ու էվակուացման պլանների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել