Ժողովուրդ, պատկերացրեք կանգնած եք ականապատված մի տարածքի առջև: Ի՞նչ պետք է անեք, ինչպե՞ս պետք է շարժվեք, երբ գաղափար չունեք, թե ականներն ինչպե՞ս են շարված, ի՞նչ սիստեմով են դասավորված, ի՞նչ քանակությամբ են շաղ տրված: Բնական է նման դեպքում ամենաճիշտը ոչինչ չանելն է, անշարժ տեղում մնալը և ո՛չ մի քայլ դեպի մահը:

 Այսօրվա Հայաստանում ամենուր, երկրի կառավարման համակարգում, քաղաքական դաշտում և ընդհանրապես հասարակական կյանքում այնքան մութ ծալքեր կան, այնքան գաղտնի ծրագրեր և գործողություններ են իրագորրծվում ժողովրդի թիկունքում, որ երկիրը նմանվել է պայթյունավտանգ ականապատված մի դաշտի: Ընդ որում  ժողովրդի անտեղյակությունն ու անիրազեկությունը «տարածքը» դարձրել են լրիվ անանցանելի:

 Սա է պատճառը, որ ժողովուրդը ի՜նչ անում է, ի՜նչ ձեռնարկում է բան դուրս չի գալիս, ամեն անգամ հայտնվում է ծուղակում կամ դեմ է առնում պատի: Արդյոք սա մեզ չի՞ հուշում, որ ականապատված դաշտի նմանվող մեր երկրում այս պահի դրությամբ «ոչինչ չանելը» ավելի ճիշտ է, քան կույր ու անտեղյակ ականների միջով վազելը: Մանավանդ, որ այդ ականները վաղ, թե ուշ պայթելու են տեղադրողների վրա: Եթե ժողովուրդն ունենար բավարար ուժ և մասնագետներ, ինչ խոսք լավագույն տարբերակը երկրի ականազերծումն էր, սակայն դրա չգոյության դեպքում հարկավոր է «չքսվել» ու սպասել ականների բնական պայթյունին...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել