2023 թվականի դեկտեմբերի 9-ին Գուգարք համայնքում տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, Գուգարաց թեմի քահանաներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինության, կոլեկտիվի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Հուշակոթողի բացման պատիվը շնորհվեց հերոս Աղասի Հարությունյանի զավակներին`Արտյոմին եւ Եվային։ Օրհնության խոսք ու աղոթք հղեց Գուգարաց թեմի քահանա տեր Օհանը, բացման խոսքով հանդես եկան հրամանատար Նվեր Մանգասարյանը, զինվորականներ, համայնքի ղեկավար Հ.Սարգսյանը, Գուգարքի միջն.դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Սարիբեկյանը, տնօրենի տեղակալ Ն.Ադամյանը։
Բացման խոսքի մեջ հիշատակվեցին կապիտան Աղասի Հարությունյանի անցած հերոսական ուղու, նրա փառապանծ գործի ու նահատակության մանրամասներին։
Հուշակոթողի հեղինակ եւ նախաձեռնող` Արծրուն Հարությունյան, քանդակագործ` Համլետ Ջանինյան, Արմեն Բուլղադարյան, շինաշխատանքների աջակիցներ՝ հորեղբայր Աշոտ Հարությունյան, Արման Հարությունյան, ՌուշաՆ Հարությունյան,Վանո Հարությունյան...
Գուգարքի կենտրոնում վեր խոյացավ մի հոյակերտ կոթող`նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին,ապրողների համար ուժի,ամրության,հույսի խորհրդանիշ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



